Մահացել Է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբա...

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մահացել է 91 տարեկանում Կահիրեում։ Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը։

Նա Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981-2011թթ., երբ ստիպված է եղել հեռանալ «արաբական գարուն» անունով հայտնի բողոքի ակցիաների արդյունքում:

«Ալ Վաթան» կայքի տվյալներով՝ նախկին նախագահը մահացել է զինվորական հոսպիտալում։

Մուբարաքը հրաժարական է տվել Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում։ Դրանից կարճ ժամանակ անց նա ձերբակալվել է։

2012 - ին նախկին նախագահը ցմահ ազատազրկման էր դատապարտվել խաղաղ ցուցարարների գնդակահարությանը մասնակցելու համար։ Սակայն զինվորականների կողմից իշխանությունը զավթելուց հետո նախկին նախագահն արդարացվեց բարձրագույն ատյանի դատարանի կողմից։

2017-ին նա ազատ է արձակվել: Բանտում Եգիպտոսի նախկին առաջնորդը սրտի կաթված է ստացել։