Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամ...

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:Գնաց մեր սիրելի ՄարգարիտանԱստված հոգիդ լուսերի մեջ պահի…»,- գրել է նա:

Մարգարիտ Թարանյանը 1992 թվականին կընդգրկվել է «Արցախի կանանց ջոկատում», մինչ այդ աշխատում էր որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Արցախյան պատերազմից հետո պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նա զինադադարից հետո էլ շարունակել է ծառայել արցախյան բանակի շարքերում, Արցախի ՊՆ-ին կից «Կանանց խորհրդի» ղեկավար կազմում էր։