Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահը տ...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր, որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ վերջինիս տեղեկացնելով ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին։ Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Տեղեկացնում եմ, որ այսօր, որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել եմ Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ վերջինիս տեղեկացնելով ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին։

Շեշտադրվել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անընդունելիությունը, ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները հայկական սահմանների նկատմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության թիրախավորումը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումն ու տարածաշրջանում լարվածության ավելացումը։

Մեր միջազգային գործընկերներին խնդրել ենք խստորեն դատապարտել ՀՀ սահմանին Ադրբեջանի սադրանքներն ու Ադրբեջանի ղեկավարության և նրա համախոհի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները։