Օրեր առաջ մենք գրել էինք, որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի համար հնացած է Սերժ Սարգսայնից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան։ Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի։ Մեքենան ամբողջապես զրահապատ է, ինչպես և նախատեսված է պետության ղեկավարներին սպասարկող մեքենաների համար։
Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ Փաշինյանին սպասարկող մեքենան ՌԴ-ում արժե միջինը 70 մլն դրամ (այս մոդելի գներին կարող եք ծանոթանալ այստեղ), որը համարժեք է 147 հազար ԱՄՆ դոլարի։ Հայտնի է, որ Հայաստանում չկան ընկերություններ, որոնք կարող են ամբողջական զրահապատում իրականացնել մեքենաների համար։ Հայաստանում առկա մեքենաները հիմնականում զրահապատվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղ կան լավ մասնագիտացված ընկերություններ և գները արևմտյան ընկերությունների համեմատ անհամեմատ ցածր են։ ՌԴ-ում Փաշինյանին սպասարկող նոր Mercedes S 600 W222 մոդելի ամբողջական (FULL) զրահապատումը արժե 150 հազար դոլար։
Մեր այս հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմի մեր աղբյուրները որոշակի տեղեկություններ փոխանցեցին մեզ: Մեքենայի արժեքի մեր հաշվարկը սխալ է արվել, քանի որ մենք հաշվի չենք առել պետության ղեկավարի անվտանգության հանգամանքը, որից ելնելով սպասարկող մեքենան չէր կարող զրահապատում անցնել ոչ գործարանային պայմաններում: Փաշինյանի սպասարկող մեքենան գործարանային զրահապատում է անցել, ինչը նշանակումը է, որ մեքենան առնվազն կրկնակի թանկ արժի:
Մեր աղբյուրների օգնությամբ պարզեցինք, որ Փաշինյանին սպասարկող մեքենան Mercedes S 600 GUARD FL է: Կապ հաստատեցինք Մերսեդես ընկերության երևանյան ներկայացուցչության՝ Ավանգարդ Մոթորս-ի վաճառքի բաժնի աշխատակիցների հետ: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ նշված մոդելը իրենց մոտ առկա չէ:
Նշված մեքենայի ռուսական շուկայում առկա գինը հասկանալու համար կապ հաստատեցինք Մերսեդես ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ավիլոն ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերության պաշտոնական կայքի վաճառքի պատասխանատուներից Եվգենիան տեղեկացրեց, որ Mercedes S 600 GUARD FL մոդելը արժե ավելի քան 42 մլն ռուսական ռուբլի, կա նաև հատուկ առաջարկ, որը կարժենա 36 մլն ռուսական ռուբլի: Այսինքն այս մոդելի զրահապատ տարբերակը արժե նվազագույնը 540 հազար դոլար:
Ի դեպ իշխանությունները պաշտոնապես դեռևս չեն արձագանքում մեր հրապարակմանը: Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը քննարկումներից մեկում վստահեցնում է, որ վարչապետին սպասարկող նախկին մեքենան անթերի վիճակում է եղել.«2018 թվականի հուլիսի 14-ի դրությամբ մեքենան տեխնիկապես կատարյալ վիճակում է գտնվել։ Անձամբ ես եմ զբաղվել վարչապետի թե՛ ինքնաթիռի, թե՛ մեքենայի սպասարկմամբ` կարևորելով այն աշխատակազմի մնացածներից։ Այ ինքնաթիռի մասով բան չասեցի։ Բավականին լուրջ ծախսեր էլ դեռ առջևում են» (քննարկումը ):
Նախորդ հրապարակումը
Փաշինյանի նոր մեքենան արժեցել է ավելի քան 290 հազար դոլար․ վարչապետի շռայլ ծախսերը շարունակվում են