Լուսանկարներ․ «Հայելի․ամ» լրատվամիջոցի վրա հա...

Այսօր 4 օրինախախտ անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Օրինախախտները հայտարարում էին, որ Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանը (Հայելի ակումբի հիմնադիրը) իրավունք չունի Հայաստանում որևէ գործունեությամբ զբաղվել։ 

Մեզ հաջողվեց պարզել, որ օրինախախտները Նիկոլ Փաշինյանի թիմի անդմաներն են։ Հանրապետական և ՏԻՄ բոլոր ընտրություններին աշխատել են ի օգուտ «Իմ քայլը» դաշինքի։ Նրանք նաև տարբեր ժամանակներ ընդունելության են արժանացել երկրի վարչապետի և այլ իշխանավորների կողմից։