Լուսանկարներ․ «Բերանը փակելու փոխարեն բդերն ա...

Իշխող ուժը հաճախ է խոսում անձերին թիրախավորելու անթույլատրելիությունից, բայց իրենք չեն խորշում տարբեր հարթակներում թիրախավորել քաղաքացիների, քաղաքական գործիրների և լրատվամիջոցների։

Մի քանի օր է ինչ վարչապետ Փաշինյանը «կորոնավիրուսային հեղափոխություն» է սկսել։ Այս «հեղափոխության» շրջանակում վարչապետը հրապարակում է քաղաքացիների լուսանկարներ, ովքեր չեն պահում արտակարգ դրության ռեժիմը։

Տարբեր գործիչներ արդեն իսկ հասցրել են մեղադրել Փաշինյանին մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը չհարգելու մեջ, քանի որ նա հրապարակում է անծանոթ քաղաքացիների լուսանկարներ, որոնք նախատեսված չեն լայն հանրության համար։

Այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը իր պաշտոնական էջում հրապարակում է կարճ շորտեր հագած մի երիտասարդ աղջկա լուսանկար, ով դիմակ չի կրում  և կից գրառում իրականցնում․«Անթաքույց գեղեցկություն» (լուսանկարում վարչապետը չէր փակել աղջկա դեմքը)։

 

Այս լուսանկարի տակ Փաշինյանի աջակիցները սկսեցին ամենալկտի մեկնաբանությունները թողնել։ Դրանցից «ամենաանմեղները» ներկայացնում ենք ստորև․

Հասարակական- քաղաքական տարբեր գործիչներ կոչ էին անում վարչապետ Փաշինյանին չանցնել անթույլատրելիի սահմանը, չխախտել մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Ի վերջո Փաշինյանը տեղի տվեց և հեռացրեց գրառումը։ 

Հետաքրիր է, որ այս ամենը կատարվում է Փաշինյանի այն թիմակիցների աչքերի առաջ, որոնք նախկինում իրավապաշտպաններ են եղել և մարդու իրավուքնների պաշտպանության համար գրանտներ են ստացել տարբեր հիմնադրամներից։ Ստացվում է, որ իրենք մարդու իրավունքերի պաշտպան էին, երբ իշխանության չէին, իսկ հիմա մարդու իրավունքները համարում են ոչ այդքան կարևոր բան։