Լուսանկարներ․ Աննա Հակոբյանը, Գոհար Աբաջյանը...

Կյանքն իրոք, որ բումերանգի էֆեկտ ունի։ Փաշինյանն ու իր թիմը իշխանության հասան ստի և հասարակությանը մոլորեցնելու միջոցով ու այսօր դրանք հերթով բացահայտվում են։ Նաև պարզ է դառնում, թե ինչպիսի միջոցներ են գործադրվել, որպեսզի հանրությունը հավատա իրենց ստերին ու մանիպուլյացիաներին։

Երեկ Երևանում հորդառատ անձրև էր տեղում։ Սա սովորական սեզոնային երևույթ է և աշխարհի ոչ մի իշխանություն դրա հետ կապ չունի։ Կզարմանաք գուցե, բայց Փաշինյանն ու իր թիմը իրենց ընդդիմադիր ժամանակներում նույնիսկ անձևերներն էին օգտագործում իշխանությանը սևացնելու համար։

2017 թվականի հունիսի 12-ին տեղացած հորդառատ անձևին նվիրված հոդված էր գրել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա իր հոդվածում մեղադրում էր Տարոն Մարգարյանին, որ չի կարողանում արդյունավետ պայքարել անձրևաջրերի դեմ․«․․․Ընդամենը կարկուտ էր տեղացել, հորդառատ անձրեւ: Եւ պարզվեց Տարոն Մարգարյանի կառավարմամբ զարգացող Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Մեքենաներն ու ավտոբուսները սուզվել էին թունելներում, հետիոտները մինչեւ ծնկները ջրի մեջ էին հայտնվել:

Իսկ սոցիալական ցանցերը պայթում էին Տարոնին նվիրված գրառումներից: Ճիշտ է, այդ գրառումների բովանդակությունից չէր բխում, թե Տարոն Մարգարյանը Երեւանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, ուղիղ հակառակը` նա երեւանցիների ծաղրի առարկան  էր դարձել, բայց դա կարեւոր չէ:

Իշխանական մամուլը առաջիկայում Անդրանիկ Մարգարյանի որդու հեղինակությունը փրկող նյութերի նոր սերիա կթողարկի, որպեսզի մինչեւ հաջորդ առիթը Սերժ Սարգսյանի բարձր խոսքերի համար կրկին հող նախապատրաստի․․․»,-գրել էր Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանին էին միացել Փաշինյանի թիմի շատ ներկայացուցիչներ, այդ թվում մարդիկ, ովքեր այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում։ 

2018-ի իշխանափոխությունից հետո էլ Տարոն Մարգարյանի դեմ անձրևաջրերի հարցով պայքարի առաջամարտիկի դրոշը իր ձեռն էր բռնել Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջնայնը։ Նա Տարոն Մարգարյանին «նավապետ» էր անվանել հրապարակելով Երևանի փողոցներից մեկից լուսանկար։

Ինչպես տեսնում եք փաշինյանականների համար անգամ անձրևն է եղել քաղաքական պայքարի գործիք։ Նրանք վստահեցրել են, որ իրենց օրոք անձրևները այդքան թաց չեն լինի, իսկ արևը ավելի մեղմ կայրի մարդկանց մաշկը, միայն թե ժողովուրդը նրացն հնարավորություն տա։

2018-ին նրանք այդ հնարավորությունը ստացան ու երեկ կրկին հորդառատ անձրև էր ու կրկին Երևանի փողոցները մնացել էին ջրի տակ։ Ու զարմանալի է, որ այս անգամ Աննա Հակոբյանը հոդված չէր գրել այս մասին, իսկ Գոհար Աբաջնյանը «նավապետ» չէր անվանել քաղաքապետ Հայկ Մարությանին։  Հիմա իրենք այլ գործով են զբաղված՝ իրենց մեդիառեսուրսներով համոզում են ժողովրդին, որ քաղաապետը մեղավոր չէ, այլ «Վեոլա Ջուրն» է մեղավոր։ Իրականում ճիշտ են ասում, բայց դա այդպես էր նաև 2017-ին երբ արշավ էին իրականացնում Տարոն Մարգարյանի դեմ։ Ստացվում է, որ նրանք գիտենալով ստում էին ու հիմարացնում պողոսներին։