Լուսանկար․ Փաշինյանը իր հերթական խոստումը չի...

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանի և իր թիմի համար հաղթաթուղթ է պոպուլիզմը։ Քաղաքական դաշտում նրանք հենց պոպուլիզմի շնորհիվ են կարողացել դիվիդենտներ շահել ու հանրային մեծ աջակցություն ստանալ։ Ցավոք սրտի պետք է արձանագրել, որ Հայաստանի հասարակության գերակշիռ մասը կրթական ցածր մակարդակ ունեն։ Նման հասարակությունը իրական «խոպան» է պոպուլիստների համար։

Փաշինյանի թիմը հանրությանը դուր գալու համար օգտագործել է բոլոր հնարավոր միջոցները՝ ապրիլյան պատերազմ, ԵԱՏՄ, ՌԴ հետ հարաբերություններ, օլիգարխներ, աղետի գոտի և այլն։ Բոլոր այս թեմաները ծառայել են, որպես «վառելափայտ» պոպուլիստ Փաշինյանի քաղաքական խարույկի համար։

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի հիմնած կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում էր, որ հաղթանակի դեպքում Գյումրու 2300 անօթևան ընտանիքները  բնակարաններ կստանան։  Փաշինյանը նաև իրեն պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթով էր պարբերաբար հիշում, որ իշխանությունները չեն ցանկանում մոտ 3000 անօթևան ընտանիքների խնդիրը լուծել։

Իշխանության գալուց հետո, սակայն Փաշինյանի թիմը ստիպված եղավ ինքն իրեն հակասել։ Ամիսներ առաջ կառավարությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի վարչապետի հանձնարարականով 2020 թվականին մնացած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։ Նկատենք, որ Փաշինյանը նույնպես մոռացել է մյուս անօթևաններին, որոնց մասին նախկին իշխանություններին մշտապես հիշեցնում էր։ Եվ ստացվում է, որ Փաշինյանի կառավարությունն ավելի քան 2000 ընտանիքների խնդրը անտեսում է։