Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից, ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Աբրահամյանը կոչ է անում սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին՝ Արսեն Նիկողոսյանին․«Տեսնես ով է այն հայոց քաջորդին որ պիտի շանսատակ անի այս ձիու ատամներով անդուր ու ապուշ դատավորին»,-գրել է վարչապետ Փաշինյանի աջակիցը և կից հրապարակել դատավորի լուսանկարը։
Հետաքրքիր է, որ շաբաթներ առաջ փոփոխություններ իրականացվեց ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում, որով ատելության քարոզ անելը կամ բռնության կոչ հնչեցնելը նախատեսում է քրեական պատասխանատվություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից Համլետ Աբրահամյանի կոչը միանշանակ քրեական պատասխանատվություն է առաջ բերում և եթե իրավապահները օրինական գործընթաց չսկսեն սույն քաղաքացու մասով, ապա կարելի է ենթադրել, որ այն իշխանությունների թողտվությամբ է արվում։