Լուսանկար. Հացի գինը չի բարձրանում, քանի որ ք...

Այսօր Երևանի բնակիչ Արմեն Քոչինյանը անդրադարձել էր հացի գնի բարձրացմանը՝ դիտարկում անելով, որ նախորդ տարի մի քանի ամսվա ընթացքում հացի արժեքը բարձրացել է: Օրինակ՝ Սևանի հացի գործարանի արտադրած 0,5 կգ քաշով «Մատնաքաշ» տեսակի հացի քաշը մոտ 70 գրամով պակաս է: Գինը 220 դրամից ամիսների ընթացքում դարձել է 290 դրամ: Վերջին երեք ամիսների ընթացքում գանավելացում չի եղել: Ըստ Արմեն Քոչինայնի՝ պատճառը հենց քաշի նվազեցումն է, իսկ հացարտադրողների կարծիքով՝ սպառողները «գլխի չեն ընկնի»: Քոչինյանն ասում է՝ խնդիրը, արդեն տևական ժամանակ է, կա:

Քաղաքացին լուսանկարել է պակաս քաշով հացը և հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

Հարցի հետ կապված Politik.am-ը լսել է Սևանի հացի գործարանի գործադիր տնօրեն Վահրամ Դավթյանի մեկնաբանությունը: Վերջինիս խոսքով՝ դա կարող է մասնավոր դեպք լինել՝ այդ մեկ հացի հետ կապված.«Մեզ մոտ վերջին 6 ամսվա ընթացքում ո՛չ գնի, ո՛չ քաշի հետ կապված փոփոխություն չի եղել: Մարդու ձեռքն է պատրաստում, կարող է աշխատանքի ընթացքում ինչ-որ մեկը մի հարցում թերացել է, մենք կաշխատենք՝ թերությունը վերացնելու ուղղությամբ»: 

Լուսանկարը՝ Արմեն Քոչինյանի ֆեյսբուքյան էջից: