Լուրերը, որ Wizz Air-ը թռիչքներ է իրականացնել...

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն և Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»։