Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է Բելառուսի...
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական մի շարք ապրանքների համար իր շուկան փակելու Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների բնույթ են կրում, հայտարարել է կառավարության տնտեսական բլոկի հետ կայացած խորհրդակցությունում:
 
«Վերջին ժամանակներս (գուցե ԶԼՄ-ները ստում են, գուցե մասնագետները ոչ ճիշտ տեղեկատվություն են տրամադրում) ես ամեն օր լսում ու կարդում եմ տեղեկատվություն, որ մեր հիմնական առևտրական գործընկերը (նրանք սիրում են իրենց գործընկերներ անվանել) ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ են սահմանում Բելառուսի դեմ»,- ա սել է պետության ղեկավարը, որի խոսքը մեջբերել Է Belta  գործակալությունը:
 
«Նրանք իրենք են պատժամիջոցների տակ, և դատապարտում են դա, և այս հարցում ես բացարձակապես պաշտպանում եմ նրանց, բայց միևնույն ժամանակ նույն զենքով պատերազմում եմ իրենց մերձավոր դաշնակիցների դեմ»:
 
Լուկաշենկոն մատնանշել է, որ ռուսական կողմը պարբերաբար փակում է բելառուսական ձեռնարկությունները: