“Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության պատվիրակությունը կլինի Մոսկվայում և Լոս Անջելեսում

082018174898

Վերջերս հիմնված “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին կլինի Մոսկվայում, իսկ նույն ամսի 27-ին Լոս Անջելեսում.“Նպատակ ունենք հանդիպելու նշված երկրների հայ համայնքներին, ծանոթանալու նրանց տեսլականին՝ կապված Հայաստանի հետ, ինչպես նաև ներկայացնելու մեր քաղաքական ծրագրերը, իրենց հետ կապված մեր քաղաքական առաջարկներն ու մոտեցումները”,- barometr.am-ի  հետ զրույցում նշեց կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:
Չնայած երկրից դուրս տարվող աշխատանքներին Պետրոսյանը նշում է, որ ներքաղաքական զարկերակից ձեռքները չեն վերցնելու.”Իհարկե ձեռքներս հայաստանյան քաղաքական կյանքի զարկերակին է, և որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, մենք անտարբեր չենք մնում ցանկացած քաղաքական զարգացումից, որը կարող է հարուցել որոշակի գործընթաց և բերել փոփոխությունների”,- ասաց նա:
ՔՊ-ի գործունեության առանցքային նպատակներից է՝ առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության առնվազն կրկնապատկումը: Իսկ դրան հասնելու համար առաջնահերթ անհրաժեշտ է մեծ հայրենադարձության հարուցումը՝ դեպի Հայրենիք. “Դա իհարկե հնարավոր է միայն Սփյուռքի հետ ինտենսիվ աշխատանքի և վերջինիս նեգրավմամբ Հայաստանյան քաղաքական կյանքին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով”-ասաց նա:

 

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով