Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթաց...

Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝  28-ամյա Էդգար Գրիգորյանին, Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան, հայտնում է Shamshyan.com-ը: 

 Դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: