Լոռու մարզում դպրոցական էքսկուրսիայի ժամանակ...

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում, Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից երեխա է գլորվել անդունդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ստեփանավանի թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ընկած քաղաքացուն, ով, պարզվել է, մահացել է։ Նա Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանում սովորող, 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր դպրոցական ընկերների ու դասվարի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։