Լոռու մարզի բնակիչները պահանջեւմ են մարզպետի...

Կես ժամ ժամանակ էի տվել Լոռու մարզպես Անդրեյ Ղուկասյանին, որպեսզի հրապարակորեն ներում հայցեր հայ կնոջը, որ նաև հայտնի լրագրող է (Նարինե Ավետիսյան), վիրավորելու համար: Դրա մասին գործուն հղումով տեղյակ էի պահել նաև ՀՀ վարչապետին:

Ժամանակն անցել է, և ՀՀ հպարտ քաղաքացուս արդարցի պահանջը չի կատարել մարզպետը, գոնե իր բնույթին համապատասխան` կեղծ արդարացմամբ հանդես չի եկել: Նշանակում է` նա ոչ միայն չի ծառայում Լոռու մարզի քաղաքացիներին, այլև հանդգնում է նսեմացնել նրանց: 
Արդ` կոչ եմ անում Լոռու մարզի ճակատագրով մտահոգ բոլոր ազնիվ հայրենակիցներիս` ստորագրահավաք կազմակերպել` պաշտոնանկ անելու հորդորով դիմելու ՀՀ վարչապետին:

Մի տարի առաջ սկսվել է հեղափոխությունը, բայց արդյունքի չի հասել: Եկեք շարունակե՛նք այն` դրական վախճանակետին հասցնելով մեր մարզի օրինակով, սիրելի՛ լոռեցիներ:

Ցածրակարգ կրքերին գերի բիրտ հոգու տեր անձն իրավունք չունի՛ մի ողջ մարզի ղեկավարը լինելու:
Անկցի՛ Անդրեյ Ղուկասյան:

Գրում է դասախոս Դավիթ Գյուլզադյանը իր ֆեյսբուքյան էջում

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վիրավորական արտահայւթյուններ էր թույլ տվել վանաձորցի լրագրող Նարինե Ավետիսյանի հասցեին: