Լոռիում ու Տավուշում աֆրիկյան ժանտախտը վխտում...

«Հայաստանում այսօր սանիտարահամաճարակային ու անասնահամաճարակային վիճակը պայթյունավտանգ է, բայց պետական մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում, ավելին՝  նույնիսկ  թաքցնում են տեղեկությունը վտանգների մասին, իսկ այն քաղաքացիները, որվքեր ահազանգում են այդ վտանգի մասին, հրապարակավ շատ ագրեսիվ վերաբերմունքի են արժանանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման միտք ահյտնեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ իրենք ուշադիր են խնդիրներին և «Մեկ առուղջություն կոալիցիայի» շրջանակներում պարբերաբար մոնիտորիգ են իրականացնում, հետևում մարզային և համայնքային մակարդակով կատարվող զարգացումներին: Նա թվեց վերջին շրջանում իրենց կատարած աշխատանքների արդյունքները.

«Լոռու մարզում, Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը վխտում է, բայց մասնագետները գնում են ու տեղեկացնում, որ հանկարծ չասեն, թե ինչ հիվանդությունից է կենդանին սատկել։  Մենք կենդանաբույժներ ենք, ու մեզ հնարավոր չէ խաբել, թե կենդանին թունավորումից է սատկել, կան կլինիկակական և ախտաբանական նշաններ:

Երբ ֆերմերները բողոքում են, ՍԱՊԾ-ից «դեսանտ» է իջնում ու ասում, որ ասեք անհայտ հիվանդությունից է սատկել, կամ հիմանդությունների լաբորատոր հաստատումը ամիսներով չի ստացվում, խնդիրը կոծկվում է։ 

Գրիգորյանը հայտնեց, որ մենք ամսեկան 1000 ավելի սննդային թունավորման դեպք ենք ունենում, սակայն ոչ մի տեղ նման տվյալ չի հրապարակվում: Կենդանիների հիվանդությունների վերաբերյալ տվյալները չեն հրապարակվում, հենց մեկը կանգնում ասում է, որ նման խնդիր կա միանգամից ինչ-որ տվայլներ են հայտնվում, չէին կարող դրանք շուտ հրապարակել, ֆերմերներին հորդորել, որ այս մասերում կենդանիներին չտանեն արածեցնելու՝  այս մասում վտանգ կա:

«Սխալ կլինի ասել, որ ՍԱՊԾ-ում գործին չեն տիրապետում, կան շատ վարժ մասնագետներ, խնդիրը պետական քաղԱքականության մեջ է, այն է՝  ամեն ինչ թաքցրեք հանկարծ աղմուկ չբարձրանա, ժողովրդի վարչապետից կամ ուրիշից հանկարծ դժգոհություն չարտահայտեն»,- ասում է ՍԱՊԾ նախկին պետը: