Լոռեցի Անին պոռնկագրական բնույթի նյութ է պատրաստել ու տարածել` Մարիային նվաստացնելու համար

timthumbԼոռու մարզի Ալավերդի քաղաքի ընդանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործ, որով Անի Բոշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս ամսին տարածելու նպատակով պատրաստել է պոռնկագրական բնույքի նյութ:

Բացի այդ 2013թ. հուլիսից 2014թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Անի Բոշյանը պարբերաբար նվաստացրել է Մարիա Սմբատյանին (անունը փոխված է) անձնական արժանապատվությունը` տեղադրել և տարածել է հիշյալ պոռնկագրական բնույթի նյութը, որի պատճառով վերջինս 2013թ. նոյեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ինքնասպան լինելու նպատակով փորձել է նետվել երրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, սակայն նրան նկատել և բռնել է եղբայրն ու կանխել ինքնասպանությունը:
Բացի այդ Անի Բոշյանը 2014թ. մայիս ամսին կրկին պատրաստել և տարածել է պոռնկագրական բնույքի նյութը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Անիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով, 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ 263-րդ հոդվածի 1-ին մասով:

Դիտվել է 249 անգամ
 


Այս թեմայով