Քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

alov1Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին՝ ժամը 10.11-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 8 փողոցի տներից մեկում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով և ինքն իրեն այրելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Շահումյան գյուղի բնակիչ Գ. Ն.-ի (ծնվ. 1958 թ.) ինքնասպանության փորձը:

Դիտվել է 95 անգամ
 


Այս թեմայով