Լիբանանի արհմիությունները Բեյրութում համազգայ...

Բեյրութում և Լիբանանի այլ քաղաքներում արդեն մի քանի օր է՝ հակակառավարական ցույցերը շարունակվում են։

Հոկտեմբերի 21-ին Լիբանանի արհմիությունները համազգային գործադուլ են հայտարարել՝ այսպիսով իրենց աջակցությունը հայտնելով ցուցարարներին:

Լիբանանցիները բողոքում են երկրում տիրող տնտեսական ճգնաժամից և պահանջում են քաղաքական գործիչների հրաժարականը:

Բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 17-ին, երբ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարեց հարկային նոր օրինագծերի մասին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցերին մասնակցել է 1 մլն 700 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է համարվում 2005թ.-ի «Մայրիների հեղափոխությունից» ի վեր: