Home » ՄԱՄՈՒԼ » Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը պահանջում է Բակո Սահակյանը

Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը պահանջում է Բակո Սահակյանը

surik-khachatryan-liska-goris«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս անգամ հեշտ չի պրծնի Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպով որդու և հարազատների դեմ հարուցված քրեական գործից: Մեզ հասած տեղեկություններով, նա ամեն ինչ անում է, որպեսզի գործով անցնող մյուս անձինք՝ մեղադրյալները հայտարարեն, որ իրենք են հարվածել Զաքարյաններին, Տիգրանը կապ չի ունեցել: Սակայն հայաստանյան և հատկապես Արցախից բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ կոնկրետ դժգոհություն ունի Սուրիկ Խաչատրյանից, անգամ բարձրաձայնել են նրա պաշտոնանկության հարցը, ինչքան էլ մարզպետը հայտարարի, թե չի ուրախացնելու մեզ՝ պաշտոնից չի հեռանալու:

Նրանք նշել են, որ հերթական միջադեպը չպետք է ներվի, և Սուրիկ Խաչատրյանին պետք է հեռացնել պաշտոնից: Ասում են՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը պահանջում են հատկապես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ զինվորական ղեկավարությունը: Սա տրամաբանական է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2013թ. հունիսի 1-ին մարզպետի տան մոտ կատարված սպանությանը նախորդած խնջույքին Ավետիք Բուդաղյանի հետ միասին ներկա է եղել նաև Բակո Սահակյանը: Իսկ երբ միջադեպից մեկ տարի անց մարզպետին վերադարձրել էին հին պաշտոնին, դա բարձրաստիճան զինվորականության մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել, քանի որ մարզպետը ձեռք էր բարձրացրել հայոց բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 141 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy