
«Տրանսվեստիտ մարմնավաճառների ու գեյերի պաշտպանությամբ զբաղվող «Փինք» հասարակական կազմակերպությունը դիմել է ոստիկանություն պահանջելով ինձ պատասխանատվության ենթարկել», - Facebook-ի իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով, պատճառն այն է, որ ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ «Կուբայից Հայաստան ժամանած 16 հատ տրանսվեստիտ մարմնավաճառներից 14 հատը ՁԻԱՀ վարակակիրներ են»:
«Պահանջում են ինձ բանտարկել այն բանի համար, որ այդ տեղեկատվությունը ես հրապարակել եմ առանց տրանսվեստիտ մարմնավաճառների թույլտվության: Այսինքն, որ տրանսվեստիտները ՍՊԻԴ են դա չի վիճարկվում: Վիճարկվում է, թե ինչու եմ ես դա հրապարակել», - նշել է Մալյանը: