Լևոնականները կգրավեն ԱԳՆ-ն

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կառուցվածքում լուրջ կառուցվածքային և կադրային փոփոխություններ են սպասվում: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, շուտով ԱԳՆ մասնագետները կփոխարինվեն ծպտյալ ռուսաֆոբներով՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներով։ Մոտ մեկ ամիս առաջ այս գործընթացը նկարագրել էր «Հայաստանի ձայն» թերթը, բայց այսօր այդ տեղեկատվությունը հստակ հաստատվում է: Այս մասին գրում է Eadaily.com լրատվականը։

Լրատվականը հիշեցնում է, որ Հայաստանում «հակառուսական եռյակի» «պատվավոր» անդամներն են Վլադիմիր Կարապետյանը, Լևոն Խաչատրյանը և Վիկտոր Բիյագովը:

Ըստ պարբերականի աղբյուրի, Վլադիմիր Կարապետյանը շուտով կնշանակվի Հայաստանի Արտաքին գործերի նախարար, Վիկտոր Բիյագովը կփոխարինի Շավարշ Քոչարյանին ՝ որպես Արտաքին գործերի նախարարի տեղակալ և կվերահսկի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Լևոն Խաչատրյանին, որպես գլխավոր հյուպատոս կուղարկեն Սանկտ Պետերբուրգ (չնայած դա կպահանջի նաև համաձայնություն ՌԴ կողմից):

Ի դեպ, նրանց նշանակումների մասին լուրերը շրջանառվում են վաղուց, բարեբախտաբար մինչև հիմա նրանք բավարարվել են այլ պաշտոններով։

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, իսկ Վիկտոր Բիյագովն ու Լևոն Խաչատրյանը բավարարվել էին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտգործնախարարի խորհրդականի պաշտոններով: