Լևոնականները դեմ են Աննա Հակոբյանի ակտիվությա...

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին դուր չի գալիս վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հասարակական-քաղաքական ակտիվությունը: Լևոնականներին այնքան է դա անհանգստացնում, որ նրանք անգամ հրապարակային կոչերով և հայտարարություններով են հանդես գալիս։

Օրերս  Մաքսային ծառայության նախկին պետ, 1996-1999 թվականներին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Երջանիկ Աբգարյանը կոչով դիմել էր Նիկոլ Փաշինյանին․«Նիկոլ, քեզ կոչ եմ անում սահմանափակել հասարակական կյանքում կնոջդ գործունեության ակտիվության մասին հաղորդումներն ու հաղորդագրությունները: Այսօրվա իրադրությամբ դա քեզ ոչինչ չի տալիս՝ բացի ոմանց քմծիծաղից»:

Այս պահին, իհարկե, դեռևս հստակ չէ, թե ինչո՞վ է Աննա Հակոբյանը խանգարում Լևոն Տեր-Պետրոսյանի պլաններին, բայց մի բան ակնհայտ է՝ լևոնականները շարունակելու են իրենց այս քարոզչությունը։ Ըստ ամենայնի, Աննա Հակոբյանը փոքրացնում է լևոնականների ազդեցությունը վարչապետ ամուսնու վրա։