Լևոնականների գաղտնի հավաք․ սրճարանը փակվել է...

Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող սրճարանում դռնփակ քննարկում էր տեղի ունենում։

Ըստ 168.am-ի ընթերցողների՝ գիշերային հավաքին մասնակցում էին Դավիթ Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ  պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը և ՀԱԿ որոշ երիտասարդներ։ Ընդ որում, սրճարանում միայն իրենք են եղել, այն փակ է եղել հաճախորդների համար։

Հավաքի մասին տեղեկատվություն ճշտելու նպատակով այսօր փորձեցինք կապ հաստատել Վահե Գրիգորյանի հետ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Կապ հաստատեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

«Մենք ընկերներով ենք այնտեղ հանդիպել, Վահե Գրիգորյանն էլ իր իրերից մեկն էր թողել այնտեղ՝ եկել էր վերցնելու։ Հանդիպման ամբողջ ընթացքում նա մեզ հետ չի եղել, վերջին պահին նոր եկել է։ Մենք պարբերաբար ընկերներով այնտեղ հանդիպում ենք, բայց դա Վահե Գրիգորյանին չի վերաբերում, նա այնտեղ է եկել շատ ուշ ժամի»,- նշեց Ա.Մարտիրոսյանը։

Մանրամասնները սկզբնաղբյուր կայքում