Սերժ Սարգսյանի եղբայրը ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել «Բելաջիոյում»

Սերժ Սարգսյանի եղբայրը ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել «Բելաջիոյում»Ճաշկերույթը եղել է հրավիրատոմսերով:

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լեւոն Սարգսյանը հուլիսի 14-ի երեկոյան ճոխ ճաշկերույթ է կազմակերպել «Բելաջիո» ռեստորանում: Մեր տեղեկություններով, ճաշկերույթը եղել է հրավիրատոմսերով, մասնակցել են «Ոսկե ծիրանի» առիթով Հայաստան ժամանած մշակութային գործիչներ, բարձրաստիճան հյուրեր, ինչպես նաեւ հայաստանյան մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, նաեւ՝ որոշ պաշտոնյաներ: Մեր տեղեկություններով, հրավիրյալներն սկզբում մտածել են, թե ճաշկերույթին ներկա կլինի նաեւ իտալական կինոյի ճանաչված եւ սիրված դերասանուհի, աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ 60-ամյա Օռնելլա Մուտին: Սակայն, հայտնաբերելով, որ վերջինս հուլիսի 13-ին արդեն մեկնել է Հայաստանից, հիասթափվել են:

 

Դիտվել է 1,475 անգամ
 


Այս թեմայով