Լևոն Բարսեղյանը կհեռացվի Շիրակի պետհամալսարան...

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Լևոն Բարսեղյանն առաջիկայում կհեռացվի Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Պատճառը Բարսեղյանի կողմից հանրային հարթակներում կիրառվող հայհոյախոսությունն է, որի մասին Շիրակի պետական համալսարանի դասախոսների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բազմաթիվ նամակներ են պատրաստվում:

Դասախոսները պնդում են, որ բուհի համար անպատվաբեր է, երբ իրենք ուսանողներին սովորեցնում են բարեվարքություն, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը բուհի առաջին դեմքն է, ամբողջ օրը հայհոյանքներ է շաղ տալիս՝ ոչ միայն իրական, այլև վիրտուալ տիրույթում: Վերջին նման դեպքը եղել է երեկ, երբ Բարսեղյանը նախ՝ փողոցում, ապա սոցիալական ցանցում օգտագործել է սեռական բնույթի հայհոյանքներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մոտ օրերս պատրաստվում է հրապարակավ դիմել նախարարին՝ պահանջելով հեռացնել Սորոսի գրասենյակի կողմից ֆինանսավորվող Բարսեղյանին պետական կրթական համակարգից՝ համարելով, որ անթույլատրելի է, որ օտարերկրյա գրանտերով ֆինանսավորվող, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելով հայտնի դարձած և փողոցային բառապաշար ունեցող անձը, որևէ մասնակցություն ունենա Մայր բուհի կառավարման աշխատանքներին:

Մեզ տեղեկացրին, որ իրենց պահանջի չբավարարման դեպքում, դասախոսները պատրաստվում են բողոքի գործողություններ իրականացնել: