Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահո...

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:

« «Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվեց նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում»-ասվում է Ղարամյանի գրառման մեջ: