Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առ...

«Այս պահին քննություն է իրականացվում, և աշխարհում ամենահամառ բանն էլ փաստն է: Փաստերը կներկայացնեն, մենք էլ տեղյակ կլինենք: Մենք ասել ենq, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադաձնալով Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:

«Այդ բաժանումը չի լինելու: Կարծում եմ՝ դրանում արդեն համոզվել եք, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում վերջերս ձերբակալվեց և՛ փոխնախարար, և՛ մաքսային ու հարկային գործիչներ»,-նշեց Նազարյանը:

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ի գործողություններին կասկածելու հիմքեր կա՞ն, Նազարյանը պատասխանեց.«Ես որևէ մեկի հանդեպ կասկած 
չունեմ, փաստեր կլինեն, կխոսեն բոլորը»:

Նազարյանն ասաց՝ վստահում է ԱԱԾ-ին, իսկ Դավիթ Սանասարյանն էլ կարող է իրեն ի պաշտպանություն գործել: Հարցին՝ ԱԱԾ-ի ու ՊՎԾ-ի միջև եղած տարաձայնությունն արդյո՞ք չի վնասում վարչապետ Փաշինյանի հեղինակությանը, Նազարյանը բացասական պատասխան տվեց.«Նախկինում էլ եղել են տարաձայնություններ, բայց դրա մասին չենք իմացել, քանի որ բոլոր հարցերը ներքին կարգով են լուծվել»: