Լայնածավալ ռազմական գործողությունների սկսման...

«Ես լայնածավալ ռազմական գործողությունների սկսման վտանգ եմ տեսնում»: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ նշելով, որ Հայաստանի ներքին քաղաքական լարված իրավիճակը կարող է հանգեցնել նաև սահմանային լարվածության, որի ժամանակ «Ապրիլյանի նման պատերազմով հարցը չի լուծվի». «Արձանագրվում է ռազմական ուժերի մեծ կուտակում, որը սկսվել է 2018թ.-ի հեղափոխություն-իշխանափոխության ընթացքում»,-նշեց Համբարձումյանը:

Փորձագետն անդրադարձավ այսօր Ադրբեջանում մեկնարկող լայնամասշտաբ զորավարժություններին, որոնցում ներգրավված կլինեն շուրջ 10.000 զինծառայողներ.

«Ադրբեջանական պլանն այն է, որ միաժամանակ Հայաստանին մի քանի ուղղություններով հարվածեն, այդ թվում՝ նաև Նախիջևանի հատվածում: Զորավարժությունները Նախիջևանում են ընթանում և գտնվում են սահմանին շատ մոտ: Այսինքն՝ անընդհատ ուժերի բավականին մեծ կուտակում է արձանագրվում: Այդտեղից Հայաստանի մայրաքաղաք հեռավորությունն ուղիղ գծով ընդամենը 42 կմ է, իսկ Երևանում տեղակայված են Հայաստանի գլխավոր կառույցները»:

մանրամասները՝ տեսանյութում: