Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է, որ  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն հաջորդ շաբաթ Մոսկվայում:

Հանդիպումը տեղի կունենա միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա համաժողովի շրջանակում, որը կանցկացվի ապրիլի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաքում:

Դիվանագետի խոսքով` ապրիլի 24-ին նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, ով Մոսկվայում է լինելու միջազգային անվտանգության VIII Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար: