Լավրով. Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիականու...
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիականության գոտին» իր սահմանների պարագծով: 
 
«Մենք կաշխատենք մեր սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ամրապնդման համար: Դա կանենք մեր հարևանների հետ ինչպես երկկողմ ուղիներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գծով, որոնք այդ տարածքում ստեղծված են և գործում են», - հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների և դասախոսների առջև:
 
Ինչպես պարզաբանել է Լավրովը, այդ կազմակերպությունների թվում են ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն:
 
«Իհարկե, մեր անվերապահ գերակայությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մեծ եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնության իրականացումն է՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակցությամբ՝ դռները բաց թողնելով բոլոր այն մյուս երկրների համար, որոնք գտնվում են վիթխարի Եվրասիական մայր ցամաքի վրա, որ ներառում է նաև Եվրամիությունը», - հավելել է նա: