Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը   իր ստեղծման պահից ամրապնդել է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի: Այս մասին նա ասել է  Համագործակցության և ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան, - ասել է նա:

«Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգ տարեդարձը, այդ տարիներին կառույցն ամրապնդել է իր դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել է 2,5 տոկոսով, փոխադարձ առևտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»։

Լավրովն ընդգծել է, որ արդեն ստեղծվել է ապրանքների, ծառայությունների և կապիտալների միասական շուկա.«Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ», - հավելել է նա: ԱԳՆ ղեկավարը նշել Է, որ աշխատանքներ են տարվում Է ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ: