Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն ի...

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

«Այսօր նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկնարկի 105-րդ տարելիցը: Եկեք հուսանք, որ նման ողբերգալի իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Սա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման համար»:

Հ.Գ. Սանդրա Կալնիետեի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել ինչպես ԵՄ-Հայաստան, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Շնորհակալություն, Սանդրա:

Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում