Լարված վիճակ Թբիլիսիում. ցուցարարները փորձում...

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լարված իրավիճակ է կապված «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության հետ: Մայրաքաղաքի բոլոր՝ 5 կինոթատրոնների ինչպես ներսում, այնպես էլ դրսում կենտրոնացված է ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Հատկապես մեծ է իրավապահների թիվը Մերաբ Կոստավայի փողոցում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնում և Galleria Tbilisi առևտրի ու ժամացի կենտրոնի՝ Cavea կինոթատրոնում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտը մի քանի դեղին ավտոբուս է կենտրոնացրել կինոթատրոնի հարակից տարածքում։ Որոշ ժամանակ առաջ «Ամիրանիում» աշխատանքն ավարտել են կինոլոգները։ Տեղեկացնենք, որ ցուցարարները ցանկանում են տապալել «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը, որը նույնասեռական անձանց մասին է: