Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Քրդական ինքնավարությունների «շքերթը»

Քրդական ինքնավարությունների «շքերթը»

pkk_2465200b (1)Դատելով թուրք-քրդական հակամարտության վերջին՝ ինչ-որ առումով աննախադեպ սրացումից, Թուրքիայի այժմյան իշխող վարչակարգը ոչ միայն լիակատար անհաջողության մատնվեց «զրո խնդիր հարևանների» հետ արտաքին քաղաքական ուղեգծի կյանքի կոչման, այլ նաև երկրի ներսում սկսված քրդական խնդրի կարգավորման գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ուղղությամբ:

Քրդական հիմնախնդրի զարգացումների առումով Թուրքիայի ներսում ստեղծված ներկա իրավիճակը յուրօրինակ է այն տեսանկյունից, որ բացի արդեն իսկ «դասական» դարձած պարտիզանական պայքարի մարտավարությունից, «Քրդստանի բանվորական կուսակցությունն» արդյունավետ կերպով օգտագործում է քրդաբնակ կամ զազայաբնակ տարբեր շրջանների տեղական ինքնակառավարման մարմիներում վերջին տարիներին ընտրված իր համակիրների վարչական ներուժը՝ Թուրքիայի այս կամ այն հատվածում ռազմական բախումներին զուգահեռ հռչակելով նաև, այսպես կոչված, տեղական ինքնավարություններ:

Քրդական ինքնավարությունների այս «շքերթն» արդեն իսկ հասցրել է մասնակիորեն ընգրկել Դիարբեքիրի, Շրնաքի, Հաքքարիի (Ջուլամերկ), Վարթոյի և Թունջելիի (Դերսիմ) շրջանները՝ ստեղծելով բոլորովին նոր իրավիճակ, որին ի պատասխան Թուրքիայի իշխող վարչակարգը բացի բիրտ ռազմական ուժի կիրառությունից, կարծես թե այլևս ուրիշ ոչինչ չունի հակադրելու:

Գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեսյբուքայն էջում

Դիտվել է 122 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy