Կրակոցներ Աշտարակի քաղաքապետարանի դիմաց

կ8-180x169Քիչ առաջ կրակոցներ են հնչել Աշտարակ քաղաքում: Անհայտ անձը կամ անձինք Աշտարակի քաղաքապետարանի դիմաց կրակ են արձակել Mercedes ML 320 մակնիշի 30 ՕՏ 220 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, կրակոցի արդյունքում վնասվել են մեքենայի կողային ապակիները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:

Մանրամասնները shamshyan.com կայքում

 


Այս թեմայով