Կրակոց Չեխիայի վարչապետի օդանավում

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի թիկնապահներից մեկը կրակ է բացել վարչապետի օդանավում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Բրյուսելի օդանավակայանում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վերադառնալ Պրահա։ Czech Radio-ի փոխանցմամբ՝ կրակոցն արձակվել է պատահաբար։

Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Տուժածներ չկան։

Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։