Կովերի անկման պատճառը Սևանի ջուրը չէ. պաշտոնա...

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել:

«Բոլոր փքված կովերին, երբ ծակել են, կարողացել են փրկել, եթե ինֆեկցիա լիներ, ելքն այլ կլիներ»,- ասել է Հարությունյանը: