Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է վճռականու...

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Հայաստանում, պահանջում է վճռականություն, զգոնություն և հեռանկարային ռազմավարություն, պահանջում է կառուցել կայուն պետական հաստատություններ: Այս մասին դեսպանը նշել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: 

«Ես ողջունում եմ վարչապետի խոսքը՝ կապված կոռուպցիայի դեմ Հայաստանի հանձնառությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Ուզում եմ հիշել պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքը Հայաստանի անկախության օրվա առթիվ. նախորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը խիզախ քայլեր են կատարել՝ ընդլայնելու քաղաքական մասնակցությունը և առաջ տանելու ժողովրդավարական կառավարումը: Այժմ կա եզակի հնարավորություն՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, պատշաճ ընթացակարգերի համապատասխան ապահովելու օրենքի գերակայություն, ներգրավելու արտաքին ներդրումներ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի հակակոռուպցիոն ջանքերին այն ոլորտներում, այն ուղղություններում, որտեղ կարող ենք առավել արդյունավետ լինել և լավագույն արդյունքներ ապահովել»,- ասել է նա: