Կորոնավիրուսը հարվածի տակ է դնում ջերմոցային...

Նոր տիպի կորանավիրուսի համավարակն իր հետ բերեց փակ սահմաններ, որն էլ իր հերթին տնտեսական խնդիրներ է ստեղծում բոլոր երկրների համար։ Հայաստանը բացառություն չէ և արդեն իսկ նկատելի են տնտեսական վնասները, որը մեր երկիրը կրել և կրելու է այս համավարակի հետևանքով։

Արդեն իսկ հայտնի է, որ Հայաստանում առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել, 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։ Զբոսաշրջիկների թվի կրճատման հետևանքով  նվազագույնը 135 միլիոն դոլարի չափով գումար չի մտել Հայաստան:

Համավարակի հետևանքով լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու նաև ջերմոցային տնտեսությունները։ Նախորդ տարիներին նման տնտեսությունների թիվը Հայաստանում բավական մեծացել է։ Ջերմոցային տնտեսությունների մեծ մասն ամբողջ ձմռան ընթացքում ջեռուցվել են։ Այդ ջերմատներում բերքահավաքը պետք է իրականացվի ապրիլ-մայիս ամիսներին։ Հայաստանի ջերմոցային տնտեսություններում հիմնականում մշակվում է լոլիկ։

Ինչպես հայտնի է կորոնավիրուս համավարակի հետևանքով դժվարացել են արտահանումները, Հայաստանի տարածքում փակվել են ռեստորաններն ու սննդի այլ օբյեկտները։ Ամբողջ ձմռան ընթացքում ահռելի ծախսեր իրանացրած ջերմոցի սեփականատերերը ապրանքի իրացման խնդրի առաջ են կանգնած։ 

Արտահանողները մի քանի օր առաջ տեղեկացրել են, որ կամ չեն կարողանա լոլիկ  գնել ջերմոցային տնտեսություններից, կամ շատ փոքր քանակությամբ կկարողանա գնել։ Սա տագնապի առիթ է դառել գյուղտնտեսության այս ճյուղով զբաղվողների համար։

Հայաստանի կառավարությունը պետք է որոշակի քայլեր իրականացնի, որպեսզի դժվարության առաջ կանգնած ջերմոցատերերը կարողանան իրացնել իրենց բերքը։ Նախ պետք է անել ամեն բան, որպեսզի ներքին սպառումը մեծանա։ Սրա համար կարևոր է, որպեսզի արգելվի Թուրքիայից և այլ երկրներից Հայաստան եկող լոլիկը։ Համավարակի հետևանքով իհարկե նվազել է նաև ներկրման ծավալը, բայց կարևոր է, որպեսզի այս ընթացքում դադարեցվեն ներկրումները, որպեսզի տեղական շուկան կարողանա սպառել տեղում արտադրված լոլիկը։

Politik.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար, թե ամսական որքան լոլիկ է ներկրվում Հայաստան և որ երկրներից։ ՊԵԿ գրավոր պատասխանից պարզ է դառնում, որ այս տարվա հունվար և փետրվար ամիսներին Հայաստան ներկրվել է ընդհանուր  380 տոննա, որից 273-ը Վրաստանից, իսկ 107-ը Իրանից։

Այս պահին իհարկե ներկրումները նվազած կլինի, բայց հայաստանցի տնտեսվարողների շահերից ելնելով  այն պետք է բացառվի։ Այս կերպ իհարկե հնարավոր չի լինի լիարժեք կոմպեսացնել ջեմոցային տնտեսությունների կորուստները, բայց դա թույլ կտա նվազեցնել  դրանք։