Կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1500-ը

Կորոնավիրուսից մահացել է 1523 մարդ։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահական հարցերով պետկոմիտեն։

Միայն վերջին 1 օրում մահվան դեպքերն ավելացել են 143-ով, վարակվածների թիվը՝ 2641-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 492-ի։ Բուժվել է ավելի քան 8000 հիվանդ։