Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1...

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, հասել է 1380-ի, վարակից ապաքինվածներինը՝ 6 հազար 723-ի։

Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 13-ի ժամը 24։00-ի դրությամբ վարակի հաստատված դեպքերի թիվը 63 հազար 851 է, հիվանդության ենթադրյալ դեպքերինը՝ 10 հազար 109, մոտ 178 հազար մարդ բժիշկների հսկողության տակ է։