Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմա...

ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝

նպատակային վարկերի համաֆինանսավորում,
վերաֆինանսավորում
սուբսիդավորում։

Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝

աշխատակիցներին աշխատավարձի վճարում,
հարկերի և տուրքերի վճարում,
հումքի գնում կամ ներմուծում,
սարքերի և սարքավորումների ներմուծում,
ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։

Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից։