Կորոնավիրուսի տարածման դինամիկան Իսպանիան է հ...

Ամենավտանգավորն այն է, որ կորոնավիրուսով վարակման արագությունը գերազանցում է առողջացման արագությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ նրա` ներկայումս Ադրբեջանում հաստատվել է վարակման 104 դեպք, ինչը, Մամեդովի խոսքով, ռեկորդային ցուցանիշ է այդ երկրի համար: «Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է: Վիրուսն այսօր հայտնաբերվել է 29 մարդու մոտ: Բայց ամենավտանգավորն այն է, որ վարակման արագությունը գերազանցում է առողջացման արագությունը: Ընդ որում, վարակվածների թիվը 122 է, բուժվել է ընդամենը 15-ը: Նույն դինամիկան Իսպանիայում էր: Այնտեղ նույնպես վարակը զարգանում էր երկրաչափական պրոգրեսիայով: Այդ պատճառով էլ իսպանական առողջապահական համակարգը չկարողավ հաղթահարել դա: Ուստի մենք այդպիսի բան չպետք է թույլ տանք: Հատուկ կարանտինային ռեժիմը հարկադրանքի, տուգանքների կիրառում է նախատեսում: Բայց դեռ չեն ցանկանում դա անել: Հույս կա, որ մարդիկ կհասկանան իրենց պատասխանատվությունը, եթե` ոչ իրենք իրենց, ապա գոնե իրենց երեխաների առջեւ: Եթե ​​հիվանդությունը լայնածավալ համաճարակի մակարդակի հասնի երկրում, մենք չենք կարողանա այն հաղթահարել: Հույս կա, որ դրանից հնարավոր կլինի խուսափել, եթե հետեւեն այսօր կիրառվող կանոններին: Բայց կարանտինի առաջին երեք օրերը ցույց տվեցին, որ մարդիկ չեն ցանկանում հետեւլ դրանց»,- հայտարարել է Մամեդովը: