Կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու հա...

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․«Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»։

Վարչապետը նշեց, որ իր համոզմամբ, կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հետավորություն: