Կորոնավիրուսի համավարակը կարող է դառնալ լուրջ...

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել, կարող է դառնալ համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգի համար սպառնալիք։ Այս տարեսկզբին համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված արված դրական կանխատեսումները, հիմնականում փոխվել են հոռետեսականով։ Ընդհանուր պատկերը բավական մռայլ էր։ Աշխարհը, ներառյալ նաեւ զարգացած երկրները, պետք է պատրաստ լինեն մեծ ճգնաժամի։

Առաջին անգամ Երկրորդ աշխարհամարտից հետո, շատ երկրներում հայտարարվել է տեւական պարետային ժամ։ Դատարկվել են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Հռոմը, Փարիզը Նյու-Յորքը։ Փակվել են դպրոցները, միլիոնավոր սովորողներ անցել են հեռավար կրթության։ Փակվել են շուրջօրյա ռեժիմով աշխատող օդանավակայանները։ Ավիաընկերությունները օդանավները «իջեցրել են», խոշոր ընկերությունները, որոնք մեծ հաջողություններ էին գրանցում արդյունաբերության տարբեր ճյուղերում, հիմնականում դադարեցրել են արտադրական պրոցեսները։

Վիրուսն ազդել է Չինաստանի տնտեսական եւ ներդրումային ցուցանիշների վրա, որոնք նվազել են մինչեւ 2008 թվականի ճգնաժամի ցուցանիշներին։ Հազարավոր աշխատավորների ամենօրյա աշխատանքով ապահովող հարթակները փակվել են։ Նկատվում է մանրածախ առեւտրի անկում։ Սպասվում են նոր կրճատումներ գրեթե բոլոր ոլորտներում գործող ձեռնարկություններում։ Սա իր հերթին բերում է նրան, որ գործազրկության ծավալները կարող են աճել, նվազում է պահանջարկը։ Կանխատեսվում է, որ 6 տոկոս աճի սպասում ունեցող չինական տնտեսությունը անկում կգրանցի 9 տոկոսի չափով։

Չինաստանում սպասվող տնտեսական անկումը մի քանի ամիս անց կարտացոլվի արդեն եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում։ Goldman Sachs-ը, որը հանդիսանում է համաշխարհային առաջատար ներդրումային բանկերից մեկը, հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը պատմական կրճատման կենթարկվի։ Սպասվում է, որ կարող է լինել սպառման կտրուկ անկում եւ գործազրկության կտրուկ աճ։

ԱՄՆ մասով արված կանխատեսումները բավական ահագնացնող են։ Goldman Sachs-ի տվյալների համաձայն, ամերիկյան տնտեսությունը, կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջին եռամսյակում կրճատվել է 6 տոկոսով, իսկ երկրորդում՝ 24 տոկոսով։ Եթե, ըստ կանխատեսումների, վիրուսը դադարի երկու կամ երեք ամսից, երրորդ եռամսյակում ամերիկյան տնտեսությունը կարող է աճել 10 կամ 12 տոկոսով չորրորդ եռամսյակում։

Սակայն նաեւ ասվում է, որ գործազրկությունը կաճի 9 տոկոսով։ Ըստ կանխատեսումների, դա տարեվերջին համարժեք կլինի 550 միլիարդ դոլարի։ Գրեթե նույնքան էլ կազմում է Չինաստանի տնտեսության կորուստը, որը կունենա մինչեւ այս տարվա վերջ։ Փորձագետները կանխատեսում են, որ սպասվում են հազարավոր խանութների, ձեռնարկությունների, գործարանների փակում, առօրյա կյանքն էլ չի լինի առաջվանը։ Կլինի գործազրկության ակնթարթային կտրուկ աճ։

Մատնանշելով եկամուտների նվազումը, տնտեսագետները կարծում են, որ համաշխարհային տնտեսությունը կառերեսվի աննախադեպ ճգնաժամի հետ։ Միաժամանակ կգրանցվի եւ առաջարկի, եւ պահանջարկի շոկ։