Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար առաջարկել...

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը կոչ է արել ստեղծել համաշխարհային կառավարություն, կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է Тhe Guardian պարբերականը։ Ըստ Բրաունի, աշխարհի առաջնորդները պետք է ստեղծեն ժամանակավոր գլոբալ կառավարություն, որում մասնակցություն պետք է ունենան առողջապահության ոլորտի մասնագետները եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, որպեսզի հնարավոր լինի պայքարել ինչպես կորոնավիրուսային ճգնաժամի, այնպես էլ դրա հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ։ Բրաունը կարծում է, որ կորոնավիրուսը դա այն չէ, որ հնարավոր լինի միայնակ հաղթահարել եւ պետք է այսպես ասած գործադիր ղեկավար մարմին, որը կկարողանա կրկնակի ճգնաժամի դեմ պայքարել։