Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհա...

Հաջորդ շաբաթ Ռուսաստանում կհայտնվի կորոնավիրուսային վարակի բուժման համար «Ֆավիպիրավիր» դեղամիջոցի փորձնական խմբաքանակը: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Ըստ նրա, այս դեղամիջոցն օգտագործվել է Չինաստանում և լավ արդյունքներ է տվել վարակի դեմ պայքարում: Շիճուկն առաջին անգամ մշակվել է Ճապոնիայում: Այն վաճառքի թույլտվություն է ստացել 2014 թվականին: Այժմ «Ֆավիպիրավիրի» փորձնական խմբաքանակը կհանձնվի Ռուսաստանի Դաշնության:

«Նմանատիպ խմբաքանակը կլինի մեկ շաբաթից», - ասել է Դմիտրիևը:

Նա նաև նշել է, որ ֆինանսավորվելու են թոքերի արհեստական օդափոխման և այլ բժշկական սարքավորումներ արտադրող ձեռնարկությունները: Դա, ըստ Դմիտրիևի, կօգնի COVID-19- ի դեմ դիմակայությանը: