Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթ...

Հանարապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: 

Համաճարակի տարածման այսպիսի տեմպը բերում է ծանր դեպքերի և մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է», - ասաց գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ այսօր Երևանի բոլոր բակերում կառավարությա անունից կանխարգելիչ միջոցառումների մասին հայտարարություններ են հնչել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ առանց դիմակի հաղորդակցվել կարելի է միմիայն ընտանիքի անդամների, ուրիշ ոչ ոքի հետ: